18/11/2014 12:55
Շենգավիթի քննչականի պետի և քննիչի վերաբերյալ քրեական գործը կարճվել է
Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: