19/11/2014 13:35
Արմեն Գալստյանը մեկ տարով գործուղվել է ՄԻԵԴ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղել Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանին:
ՀՀ Կառավարության կողմից ներկայացված երեք թեկնածուներից ՄԻԵԴ քարտուղարությունը նախապատվություն է տվել Ա. Գալստյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ մինչև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը Դավիթ Մելքոնյանն էր, ում գործուղման ժամկետը ՀՀ կառավարությունը կրճատել էր` 2014թ. հուլիսի 31-ից նվազեցնելով մինչ 2014թ. մայիսի 1-ը:
Հաշվի առնելով այն, որ Դ. Մելքոնյանի գործուղումը դադարեցվել է, ՄԻԵԴ քարտուղարությունը կրկին դիմել է ՀՀ կառավարության կողմից իրավաբան գործուղելու խնդրանքով: