19/11/2014 09:05
Եռյակը որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ
Ոչ իշխանական եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին հանրահավաք և երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` դեկտեմբերի 5,6,7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն հանրահավաքների հետ կապված հստակ որոշում չկա:
Պարզապես զբաղեցնում են հրապարակը, որպեսզի որոշում ընդունելու դեպքում փաստի առաջ չկանգնեն: Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ոչ մի օրվա կապակցությամբ հանրահավաք անելու որոշում չկա, միաժամանակ չի բացառել, որ «Ժառանգությունը» սեպարատ հանրահավաք անելու որոշում կայացնի: Ըստ Մարտիրոսյանի` այս շրջանում եռյակում և իրենց կուսակցությունում քննարկումներ են ընթանում: Քննարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած հռչակագիրը, որը ոչ այլ ինչ է, քան ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հայտարարությունների ծաղկաքաղ: