19/11/2014 14:44
Իրանը Հայաստանի համար նոր ՀԷԿ կկառուցի
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը հայտարարել է, որ Հայաստանը և Իրանը համաձայանության են եկել այդ երկրի տարածքում նոր ՀԷԿ-ի կառուցման հարցում:
Kavkasia.net-ի փոխանցմամբ, նախարարը նշել է, որ Հայաստանում ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը արդեն իսկ համաձայնեցված է և իրանական ընկերությունները շուտով շինարարական աշխատանքներ կսկսեն Հայաստանում:
Նրա խոսքով՝ իրանական ընկերությունները ՀԷԿ-եր են կառուցում աշխարհի 41 երկրում:
Նշվում է, եր Հայաստան-Իրան հաղորդակցման երրորդ գծի և Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները արագացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երդանդ Զախարյանի և Համիդ Չիտչիանի հանդիպման ընթացքում: