19/11/2014 10:13
Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել օդաչուների դիերը. Սադըգով
Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Խոսելով ԼՂՀ օդուժի խոցված ուղղաթիռի մասին՝ նա հայտարարել է. «Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար դրանք վերցնելը հնարավոր չի եղել: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,- ասել է նա:
Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց դատավարությունը շարունակվում է ԼՂՀ-ում՝ պնդելով, թե «նրանք դիվերսանտներ չեն»: