20/11/2014 09:38
Հայաստանում օրենսգրքերը «հաստանում են», Արևմուտքում` «նիհարում». «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա` Հայաստանում և մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արևմուտքում` «նիհարում»:
Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը` սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածքներ, իսկ Արևմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթևացնում» են օրենքները: Մի կողմից օրենքների առատությունը մարդկանց մոտ դրանք շրջանցելու գայթակղություն է առաջացնում, մյուս կողմից ավազակների առատության պատճառով ստեղծվում են նորանոր օրենքներ: Այդ փակ շրջանի հաղթահարումը կարող է տեղի ունենալ, ինչպես ընդունված է ասել, իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, բայց վերջինս ձևավորվում է քաղաքացիների մեծամասնության` օրենքները կատարելու կամքով: