20/11/2014 12:23
Դիվերսանտ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրել է ստախոսության մեջ
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Այսօր կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է ամբաստանյալներ՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելուց հետո՝ նախօրոք վերցրած տեսախցիկով: Տեսագրությունների մեջ, նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասկերովի մեկնաբանություններով: Այս մասին գրում է Artsakhpress.am-ը:
Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը՝ անվանելով դրանք իրենց հին տեղանուններով:
Նկարահանվել են՝ ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զիվորականներ ու զինտեխնիկա:
Տեսանյութերում նկարահանվել է նաև ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանը, ով տանում է խմբի անդամներից մեկին պատկանող ուսապարկն ու քնապարկը:
Տեսագրություններից մեկում էլ Դիլհամ Ասկերովը պատմում է , որ ճանապարհին, Ջոմարդ գյուղում, բռնել են մի հայ «խոճկոր», ով մոտ 20 տարեկան է։ Նա ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներ չգիտի։
Այնուհետև նշում է, որ նրան չեն կարող բաց թողնել, քանի որ, կարող է մատնել իրենց: Այնուհետև, ի պատասխան, դատավոր Ա. Թադևոսյանի հարցերին, ամբաստանյալ Ասկերովը պնդեց, թե իբր երեխան կամավոր է ուղեկցել իրենց և հնարավորություն ուներ հեռանալ, երբ ցանկանար: Դատական նիստի ընթացքում Ասկերովը խոստովանեց, որ եթե այս անգամ չձերբակալվեր, ապա հետագայում նպատակ ուներ կրին խախտել սահմանն անցնել Արցախի տարածք՝ իբր հարազատների գերեզմաններին այցելելու նպատակով:
Այս առումով երկու ամբաստանյալների դիրքորոշումները կրկին հակասեցին միմյանց, քանի որ Գուլիևը պնդում է, թե գերեզմաններ այցելելու մասին երբևէ խոսք չի եղել, իսկ ամբաստանյալ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրում է ստախոսության մեջ։
Նախորդող հրապարակում՝ Դիվերսանտների դատ. Ո՞վ է Սմբատ Ցականյանի մարմինը տեղափոխել դեպքի վայրից