24/11/2014 15:31
ԿԲ-ի նախկին նախագահ. «2015 թ-ի բյուջեն խայտառակ բյուջե է»
«2015 թվականի պետական բյուջեն խայտառակ բյուջե է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես 2015 թ-ի բյուջեն բնորոշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նա նաև շեշտց, որ կառավարության ձևավորած բյուջեն անարդար է բախշվում:
«Բյուջեով թեթև տնտեսական աճ են խոստանում. եկամուտների աճը նախատեսում են 4.4 %, ծախսերի աճը՝ 4.3%, որն արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց տնտեսագետը, նշելով, որ 2015 թ-ը վտանգված է, որի պատճառը Ռուսաստանն է:
Ըստ բանախոսի՝ կառավարությունը «ձեռքերը լվացել է» և բյուջեով հասարակության չի ներկայացրել 2015 թ-ին սպասվող ֆինանսական խնդիրները:
Բագրատ Ասատրյանը նաև հաղորդեց, որ հանրային հեռուստաընկերությանը տրամադրվող միջոցներով, որն, ի դեպ, ավելացել է 50 տոկոսով, հնարավոր էր երկու գյուղի վերականգնմանը տրամադրել, նա նաև առաջարկեց կրճատել տոն օրերը, հունվարյան 10-օրյա արձակուրդները: