24/11/2014 15:44
Արա Պապյան. Հայ-ադրբեջանական մեծ պատերազմ չեմ կանխատեսում
Ըստ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ 2015-ը կլինի հանգուցալուծման տարի, պայքարը Հայաստանի համար և դրա շուրջ ավելի կսաստկանա: Ըստ Պապյանի՝ նման իրավիճակը պարունակում է մեծ հնարավորթուններ և մեծ վտանգներ: Նա հիշեցրեց, որ ամենամեծ փոփոխությունը, որ տեղի ունեցավ անցնող տարի, ԵՏՄ փաստաղթի ստորագրումն է ու այդ հարցով դեռևս բազմաթիվ անհայտներ կան, որոնք կհստակեցվեն միայն մյուս տարի:
Հայ-թուրքական հարաբերությունների առուոմով բանախոսն ավելացրեց, որ հնարավոր է փոփոխություն, եթե նախագահը չեղյալ համարի ցյուրիխյան արձանագրությունները, ու հարաբերությունները մեկ այլ հարթություն տեղափոխվեն: Պապյանը կարծում է, որ, հավանաբար, ապրիլից առաջ թուրքերը ինչ որ պատրանքային քայլ կանեն, որից մենք ոչինչ իրականում չենք շահի:
Իրանի հարցով քաղաքագետն ավելի լավատեսական է տրամադրված ու համոզված է, որ չնայած ձախողվել են Վիեննայում բանակցությունները, թե՛ ամերիկյան, թե՛ իրանական կողմերը խնդիրը լուծելու ցանկություն ունեն և դրան առայժմ խանգարում են Սաուդյան Արաբիան ու Իսրայելը: Հայ-իրանական հարաբերություններում բանախոսը բացասական համարեց միայն այն, որ եթե Ռուսաստանը գործարկի Ադրբեջանով Իրանին միացնող երկաթուղու կառուցումը, ու դրան զուգահեռ էլ գործարկվի Բաքու-Կարս-Ախրքալաք գիծը, Հայաստանը խնդիրներ կունենա:
Վերջում Պապյանը խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններից, նշելով,որ հայ-ադրբեջանական մեծ պատերազմ չի կանխատեսում: «Ադրբեջանը Հայաստանի ջախջախման խնդիր չի դրել, դա անիրատեսական խնդիր է, Ադրբեջանը իրականացնում է Հայաստանին արնաքամ անելու քաղաքականություն, այսինքն՝ կաթիլ առ կաթիլ հանգեցնել, որ արտագաղթը շարունակվի, հիասթափությունը շարունակվի: Ադրբեջանը չի դրել Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի պետականության գոյության ու չգոյության խնդիր»: - ամփոփեց փորձագետը: