24/11/2014 12:39
2016-ից Հայաստանը անդամավճար կվճարի ԵՏՄ-ի բյուջե
Միակ և հիմնական ֆինանսական պարտավորություն, որ Հայաստանը կրելու է ԵՏՄ-ին անդամակցությունից հետո դա այն է, որ սկսած 2016-ից Հայաստանը ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր անդամավճարը` միասնական մաքսատուրքերի բաշխումների 1.13 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Պայմանագրով Հայաստանի համար նախատեսվում է 752 ապրանքների մաքսատուրքերի փոփոխման արտոնություններ, բացի այս` արտոնություններ կտրամադրվեն մի շարք կրթական, գիտական, մշակութային ապրանքատեսակների ներմուծման համար: