25/11/2014 09:15
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա
Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1-ից հնարավոր է բարձրանա: Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:
«Քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է «աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ»: Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավարձ»,- հավելել է թերթը: