26/11/2014 17:18
Արսեն Ղազարյան. Հենց հիմա պետք է անդամակցնեք ԵՏՄ-ին
«Հայաստանը հիմա պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ուշ անդամակցելով՝ կորցնելու ենք մեր ձայնի իրավունքը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Ըստ նրա, պետք էր նաև պահպանել ազատ առևտրի ռեժիմը Ռուսաստանի Դաշնության հետ, պահպանելուց հետո հնարավոր է նաև զարգացում:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի շուկան կորցնելուն, ապա Ա. Ղազարյանը նշեց, որ նախ պետք էր այդ շուկան գրավել, նաև հիշեցրեց, որ ունենալով GSP+ համակարգ, սակայն, Հայաստանը բացի պղնձի խտանյութից, կոնյակից և պահածոյից ոչինչ չէր արտահանում Եվրոպա:
Արսեն Ղուկասյանը, խոսելով հայկական դրամի արժեզրկման մասին, ասաց, որ շուկայում ձևավորվող իրավիճակի վրա Կենտրոնական բանկը չի ցանկանում ազդել և շուկայի ցանկացած արհեստական կարգավորում բերելու է տնտեսության հիվանդագին վիճակի: