26/11/2014 11:44
Սամվել Սևյանը Սենթ-Լուիսում զբաղեցրեց շախմատի առաջին տեղը
Գրոսմայստեր Սամվել Սևյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին` ութերորդ, տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):
Սևյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և, անկախ վերջին տուրի արդյունքներից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս),13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում երկու միավորով: