26/11/2014 09:07
Կիսելյովը դարձյալ կժամանի Հայաստան՝ «գրիբոյեդովի ակումբի» նիստ անցկացնելու
Այս օրերին, երբ հարազատ խորհրդարանը կքննարկի և կվավերացնի ԵՏՄ պայմանագիրը, նույն օրերին՝ դեկտեմբերի 2-3-ը, խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի», այլ կերպ ասած՝ գրեբոյեդովա-կիսելյովա-նիկողոսյանական ակումբի նիստը՝ նվիրված ԵՏՄ պայմանագրի վավերացման և «առաջնահերթ պրակտիկ» հարցերին, որին, ըստ նախնական պայմանավորվածության, կմասնակցեն ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանից և Բելառուսից, կկազմակերպվի «կլոր սեղան» և, իհարկե, ասուլիս՝ միտված հայոց «ուղեղների լվացմանը»: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ի դեպ, ըստ նախնական ցուցակների, Ռուսաստանից Հայաստան կժամանեն բավականին օդիոզ ֆիգուրներ՝ Դմիտրի Կիսելյովի ղեկավարությամբ. պակաս օդիոզ չէ հայկական կողմից մասնակցողների «ցուցակը» ևս»,- հավելել է թերթը: