26/11/2014 14:14
ԵՏՄ-ում Հայաստանը մեկնարկային լավ հնարավորություններ ունի. Գագիկ Մինասյան
ԵՏՄ-ն ընդգծված տնտեսական միություն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ըստ բանախոսի, ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսությանը լայն հնարավորություններ է տալիս մեծ շուկա դուրս գալու համար:
Արդյունքում, պատգամավորի խոսքով, ԵՏՄ անդամ երկրները կարդիականացնեն իրենց տնտեսական համակարգերը, որի արդյունքում մաքսատուրքերը կնվազեն ու կունենանք մի միջանկյալ ցուցանիշ:
«Հայաստանը մեկնարկային լավ հնարավորություններ ունի ու ամեն ինչ կախված է նրանից՝ կկարողանանք արդյոք այդ հնարավորությունները ճիշտ կիրառել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հնարավոր արտոնություններին, ապա Գ. Մինասյանն ասաց, որ գազի սակագնի, նավթամթերիքի հետ կապված ներմուծման ու արտահանման բարենպաստ պայմաններ կսահմանվեն Հայաստանի համար: