26/11/2014 09:26
Կառավարությունը հարկատուների հաշվին ճոխ գորգեր է գնել
Կառավարությունը միջոցներ չի խնայում հուշանվերների համար: Պարզվում է` հոկտեմբերին «Մեգերյան կարպետ» ընկերությունից կառավարությունը 2 գորգ է գնել` վճարելով 2,5 մլն դրամ, 1,5 մլն դրամ արժեցել է 4,7 քմ մակերեսով ձեռագործ գորգը, և 1 մլն դրամ էլ` 4,9 քմ մակերեսով գորգը. գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«Թե ինչ իմաստ ունեն հարկատուների հաշվին նման «ճոխ» նվերները` անհասկանալի է, առավել ևս այսօրվա սոցիալ տնտեսական ծանր պայմաններում»,- հավելել է թերթը: