27/11/2014 09:55
«Քարֆուրի» կործանարար «դեմոկրատիան» վարակիչ է
«Քարֆուր» հիպերմարկետի մուտքը Հայաստան մի շարք լուրջ խնդիրներ է իր հետ բերելու` փաստի առաջ կանգնեցնելով բազմաթիվ տնտեսվարողների: «Քարֆուրը» մատակարարներից մեծ զեղչեր է պահանջում և հսկայական մուտքավճարներ, հակառակ պարագայում ուղղակի չի համագործակցի նրանց հետ:
«Երևանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցեր SAS-ը և «Երևան սիթին» «Քարֆուրի» այս «տոտալիտար» ճնշող քաղաքականության դեմն առնելու համար որոշել են իրենց էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ ապրանքների գները կտրուկ կթանկանան, քանզի մատակարարներն ու արտադրող ընկերությունները չեն կարող իրենց շահույթի հաշվին գին իջեցնել»,-գրել է «Հրապարակը»: