27/11/2014 11:50
Վարչապետը սահմանափակեց հարկային ստուգումները
«Պետք է սահմանափակել հայրենական տնտեսվարողների մոտ հարկային ստուգումները»,- այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ պետք է օրացույցային տարում տնտեսավորղին ստուգել մեկ անգամ, քանի որ օրեր, շաբաթներ տևող ստուգումներն ավելորդ լարվածության և հոգսերի մեջ են ներքաշում տնետսվարողներին:
Վարչապետը համոզված է, որ անհրաժեշտ է հայրենական տնտեսվարողներին խթանել, նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար, ստեղծել մրցունակ միջավայր:
Իսկ անհարկի միջամտությունները, ըստ վարչապետի, միայն անհանգստություն են ստեղծում արտադրողների մոտ, իսկ տարեկան մեկ անգամից ավելի ստուգումների համար պետք է վարչապետի հատուկ թույլտվությունը, այն էլ՝ բացառիկ դեպքերում և ծանրակշիռ փաստարկների առկայությամբ: