27/11/2014 15:00
Հայաստանն ԱՄՆ-ից ևս 1.9 մլն ԱՄՆ դոլար կստանա
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխություն» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ծրագիրն սկսվել է 2010 թվականին, այնուհետև ստորագրվել է 5 փոփոխություն: Ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 29 մլն ԱՄՆ դոլար: 6-րդ փոփոխության արժեքը 1.9 մլն ԱՄՆ դոլար է: