07/12/2009 14:27
Մոլդովայում երկրի նախագահ չընտրվեց
Մոլդովայի խորհրդարանը այսօր այդպես էլ չկարողացավ ընտրել երկրի նախագահ:
Ինրպես տեղեկացնում է Ինտերֆաքսը,Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի միակ թեկնածու Մարիան Լուպուի օգտին քվեարկրել է 53 պատգամավոր:
Նշենք, որ Մոլդովայում երկրի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է 101 պատգամավորներից 61-ի ձայնը: Կումունիստական կուսակցությունը, որը հուլիսի 29-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմություն է դարձել, հրաժարվել է մասնակցել ընտրություններին: