28/11/2014 11:49
Ի՞նչ է կորցրել ԱՄՆ դեսպանն Ազգային ժողովում
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն այս պահին գտնվում է ԱԺ-ում:
Ըստ Aysor.am-ի թղթակցի` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ասել է, որ ԱՄՆ դեսպանի հետ քիչ անց փակ քննարկում է տեղի ունենալու ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ:
Ուշագրավն այն է, որ նախքան դեսպանի հետ փակ հանդիպման մեկնարկը՝ հանձնաժողովի նիստում քննարկվելու է ԵՏՄ պայմանագրին միանալու հարցը: