28/11/2014 14:08
Հեֆֆերն ԱԺ-ում. Աշխատանքային քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակով
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարան էր եկել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԱՄն դեսպանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Նա միայն ասաց, որ աշխատանքային քննարկում էր, որի ժամանակ անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի:
«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից, և մենք պարբերաբար հանդիպում ենք»,- ասաց նա՝ մնացած բոլոր հարցերը թողնելով անպատասխան, այդ թվում Aysor.am-ի հարցը՝ կապված Պուտինի՝ աբխազական երկաթուղու վերաբերյալ հայտարարության հետ: