28/11/2014 13:37
«Նոր ալիք» միջազգային մրցույթի անցկացման վայրը կփոխվի
«Նոր ալիք» միջազգային մրցույթի ղեկավարությունը մինչև 2014 թ. վերջ հստակ որոշում կկայացնի մրցույթի անցկացման վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Որպես մրցույթի անցկացման վայր քննարկվում է Ղրիմը, Բաքուն, Սոչին, Կալինինգրադն ու Կազանը։
Նշենք, որ նման որոշման դրդապատճառ է դարձել այն, որ այս տարի մրցույթի նախօրեին Լատվիայի ԱԳՆ թույլ չի տվել ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և Վալերիային, մուտք գործել երկիր։
Մրցույթի նախագահ Իգոր Կրուտոյը ասել է, որ քննարկվում են բոլոր տարբերակները և ինքը մինչև տարվա վերջ պետք է որոշում կայացնի, որ հասցնեն մյուս մրցույթի կազմակերպչական աշխատանքները ժամանակին ավարտել:
Հայտնի երգահան Ռայմոնդ Պաուլսը ևս հաստատել է, որ պետք է փոխել մրցույթի անցկացման վայրը, քանի որ Լատվիայում շատերը բացասաբար են վերաբերվում մրցույթին: