29/11/2014 13:20
Աշոտ Թավադյան. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց գազի գնի 30%-ով նվազման
Ինտեգրացիոն գործընթացները հետապնդում են արտահանման խթանման, տնտեսական անվտանգության մեծացման և աշխատատեղերի բացմանը նպատակ: Մինչ այդ մենք դրսից ստանում էինք տրանֆերտներ և զբաղված էին ներքին շուկայի սպասարկմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետևանքներին, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է ստեղծի այնպիսի տնտեսություն, որը միտված է լինելու արտահանման խթանմանը:
«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց նրան, որ մենք ստացանք գազի գնի նվազում 30%-ով, ստացանք 270 միլիոն դոլար վարկ, որպեսզի արդիականացնենք մեր ատոմակայանը և այլն»,- նշեց Ա.Թավադյանը:
Եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, նրա խոսքով, Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն, բացի այդ, այդ երկրները մաքսատուրքեր կկիրառեն հայկական ապրանքների նկատմամբ և կբարձրանա Հայաստանի համար գազի գինը:
«Ռուսաստանը խոստացել է 2 միլիարդ ներդնել Հայաստան, որն ուշանում է, քանի որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Ներդրումներն անպայման լինելու են, ուղղակի դրանց ներդրումը մի քիչ հետաձգվում է»,- եզրափակեց խոսքը Ա. Թավադյանը: