29/11/2014 09:43
Նախագահի իմպիչմենթի վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը տապալվե՞ց
«Հայկական Ժամանակն» անդրադարձել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենթ հայտարարելու նախագծի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների դիրքորոշմանն ու նշել. «ԲՀԿ-ն երեկվա դրությամբ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի օրինագծի վերաբերյալ: Պաշտոնական դիրքորոշում չի եղել նաև ՀԱԿ-ից:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ԱԺ նախագահի հետ գտնվում է Սանկտ Պետերբուրգում, իսկ Թևան Պողոսյանը երեկ զբաղված էր և միայն երկուշաբթի դիրքորոշում կհայտնի: Իսկ «Օրինաց երկիրը», արդեն հայտարարել է, որ չի միանում նախաձեռնությանը»: