01/12/2014 10:46
Է. Նալբանդյանի հայտարարությունը՝ Բոլիվիայի կողմից Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություն է արել Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»,-ասված է նախարարի հայտարարության մեջ։