02/12/2014 09:20
Արա Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև:
«Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել՝ համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-«կամպանյոն» է Ռուսաստանում:
Մոսկվաբնակ հայերի մոբիլիզացիայի հարցով ԲՀԿ-ն դիմել է նաև Արա Աբրահամյանին: Վերջինս մերժել է՝ պատճառաբանելով, թե հայկական պարի փառատոն է, դուք միացեք մեզ: Թերևս, մտածել է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գա միջոցառումը, ուր հնչելու են հակաիշխանական «թեզեր»:
Ի դեպ, Արա Աբրահամյանը ևս Ծառուկյանի «կամպանյոնն» է՝ արդեն Հայաստանում, «Հունդայի» մեքենաների բիզնեսում»,-գրել է թերթը: