02/12/2014 19:47
Փոխնախարար. Թանկացումները բացարձակ ոչ մի կապ չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների հետ
Ներկայում տեղի ունեցող թանկացումները բացարձակ ոչ մի կապ չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների հետ, այդ թվում՝ կաթնամթերքը, որի մասին ասացիք նաև դուք: ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության փաստաթղթի քննարկման ժամանակ, պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Շարունակելով խոսքը՝ Ս. Կարայանն ընդգծեց, որ ապրանքների թանկացումը ներքին շուկայում այլ բան է, մաքսատուրքի դրույքաչափերի բարձրացումը՝ այլ բան:
«Պարտադիր չէ մաքսատուրքի դրույքաչափը բարձրանա և նույնքանով բարձրանա ապրանքի գինը, որովհետև ապրանքի գինը ներքին շուկայում որոշվում է առաջարկով և պահանջարկով, իսկ մաքսատուրքի դրույքաչափը կարող է ազդել ներմուծվող ապրանքների գնային որոշակի գործոնների վրա»,- հստակեցրեց փոխնախարարը: