02/12/2014 14:15
Փոխնախարար. ԵՏՄ-ում ունենալու ենք Հայաստանի շահերից բխող լիազորություններ
«Հաշվի առնելով այն, որ ԵՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ուզում եմ իմանալ` Հայաստանը լրացուցիչ ի՞նչ լիազորություններ է ստանում ԵՏՄ անդամ պետությունների նկատմամբ: Այս պայմանագրով Հայաստանը ի՞նչ լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է ստանձնում և, վերջապես, այս իրավական բազան, ակտերը, որոնք պետք է Հայաստանը ստորագրի, ո՞ր մարմինն է հաստատելու: Ենթադրվում է, որ ՄՄ օրենսգիրքը, որն ընդունելու է ԵՏՄ հանձնաժողովը: Դա տնտեսական կազմակեևպություն է: Ինձ համար դեռևս անհասկանալի է, թե ինչպես է դա տեղի ունենալու»,- ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության փաստաթղթի քննարկման ժամանակ հետարքրվեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ Հայաստանը ոչ թե լիազորություններ է տալու ԵՏՄ անդամ պետություններին, այլ՝ միասին ենք որոշումներ կայացնելու մեր արտաքին, տնտեսական, առևտրային քաղաքականության վերաբերյալ, որը վերաբերում է ոչ սակագնային կարագավորումներին:
«Այս որոշումները, ինչպես դուք նկատեցիք, իրականցվում են կոնսենսուսով: Այն հարցերը, բնականաբար, որոնք վերաբերում են Հայաստանի շահերին, մենք կարող ենք այդ որոշումները չկայացնել: Այո, կառավարաման բոլոր օղակներում մենք ունենք լիիրավ ներկայացուցիչներ և բոլոր ոլոտներում կարող ենք որոշումներ կայացնել, սակայն խնդիր չկա, որ որևէ երկիր կարող է որևէ լիազորություն ավելացնել մեկ այլ երկրի նկատմամբ: Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսական միջոցներին, ապա ԵՏՄ-ն ստեղծում է իր բյուջեն, որով ֆինանասվորվելու են բոլոր անդամ երկրները: Հայաստանը կվճարի իր մասը, որը կկազմի այդ բյուջեի 1.13 տոկոսը: Ինչ վերաբերում է Մաքսային օրենսգրքին, դրանք մշակվելու են ԵՏՄ հանձնաժողովի կողմից և հավանության են արժանանալու մյուս անդամ երկրների կողմից, իսկ մեզ վերաբերող օրենքները հաստատելու է մեր երկրի ԱԺ-ն»,- մանրամասնեց Ս. Կարայանը:
Գ. Ջհանգիրյանն արձագանքեց, թե լիազորություններ ասելով, նկատի ուներ՝ կարո՞ղ է Հայաստանը որևէ բան պահանջել մյուս անդամ պետություններից: «Մեր լիազորությունները հանձնում ենք մի մարմնի ու ձեռք ենք քաշում: Այդ որոշումների կայացմանը մասնակցել` չի նշանակում համաձայնել կամ չհամաձայնել: Ես ուզում էի իմանալ, Հայաստանը կարո՞ղ է պարտադրել որևէ բան, թե` ոչ: Ինչ վերաբերում է մաքսային կանոններին, բա մնացած իրավական ակտերը, որոնք պետք է գործադրվեն... Ինչպես են աշխատելու»,- հարցրեց Գ. Ջհանգիրյանը:
«Պարոն Ջհանգիրյան, այո, մենք լիազորություններ ունենալու ենք, որոնք բնականաբար կբխեն Հայաստանի շահերից: Մենք ունենալու ենք բավականաչափ լիազորություններ, որեպսզի այդ խնդիրները բարձրացնենք անդամ մյուս երկրների առջև: Այո, մենք լիազորված ենք լինելու և հնարավորություն ենք ունենալու որոշակի արտոնությոներից օգտվել: Ռուսաստանի առաջարկով` որոշակի ներդրումային ծրագերի շնորհիվ ազատվելու ենք այդ շրջանակներում սահմանված մաքսատուրքերից և այլն: Եթե կլինեն լուրջ ներդրումային ծրագրեր, մենք կկարողանաք օգտվել բոլոր հնարավորություններից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է որոշումներին, ապա, փոխնախարարի խոսքով, ամեն մեկն իր լիազորությունների շրջանակներում կարողանալու է ընդունել կամ չընդունել դրանք: «Իսկ հաստատելու է դրանք Հանձանաժողովը, Խորհուրդը, Միջկառավարական խորհուրդը և Բարձրագույն խորհուրդը»,- ասաց նա: