02/12/2014 15:08
Պարոն Կարայան, հիացած եմ ձեր կարողությամբ, բայց մեր հարցերն անպատասխան եք թողնում. Արզումանյան
«Պարոն Կարայան, հիացած եմ ձեր պատրաստվածությամբ: Այո, հիացած եմ ձեր կարողությամբ, բայց մեր հարցերն այդպես էլ անպատասխան եք թողնում: Պատգամավորների կասծակները չեն փարատվում: Օրինակ` Հրանտ Բագրատյանի հարցն անպատասխան մնաց, և մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչ է սպասվում միջազգային օտարերկրյա ներդրումների մասով»,- ԱԺ-ում ընթացող ԵՏՄ անդամակցության փատաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ հստակեցնելով, որ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր խոշոր ներդրողների թիվ մեկ խնդիրը Ռուսաստանն է, մինչդեռ Հայաստանը բռնել է Ռուստաստանի ձեռքը:
«26 տոկոսը խոշոր ներդրողների սպառնալիք է համարում Ռուսաստանին: Դուք մանրամասն նկարագրում եք այդ ինստիտուտները, բայց բացերն, այնուամենայնիվ, նկատելի են: Այդ նույն Մաքսային միության մեջ Ռուսաստանն իր խոշոր կազմակերպություններից մեկի միջոցով կարողանում է ճնշումներ գործադրել: Մենք որևէ հեռանկարային զարգացում չենք տեսնում: Հիմա հարց. Դուք, որպես ֆինանսների փոխանախախար, ինչպե՞ս եք պատկերացնում, որևէ մեծ ներդրում հնարավո՞ր է այդ կառույցում, թե` ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան փոխնախարարը արձագանքեց, թե ինքը հարցերն անպատասխան չի թողնում:
«Մեկ ժամից ավելի խոսում եմ, խոսքիս մեծ մասը վերաբերում էր հենց Բագրատյանի հարցերին: Ես հարցերն անպատասխան չեմ թողնում, ես համաձայն չեմ Ձեզ հետ: Իմ պարզաբանումներից մեկը հենց վերաբերում էր ներդրումներին: Կարևորը, թե ինչ շուկայում է հնարավորություն ստանում ներդրողը: Չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետություն որոշակի սահմանափակումներ է ձեռք բերում: Հակառակը` որոշակի հնարավորություններ է ստանում: Չեմ գտնում նաև, թե ԵՏՄ անդամակցության դեպքում մեր ներդրողները կպակասեն, հակառակը` արտոնություններ ստանալով կավելանան: Այո, այսօր ԶԼՄ-ներով տարբեր կարծիքներ են շրջանառվում, բայց ես չեմ գտնում, թե սա այն տեղն է, որտեղ պետք է այդ հարցերը քննարկենք: Կա հարթակ, որտեղ կարող ենք այդ հարցերը կարգավորել»,- պատասխանեց փոխնախարարը:
«Պարոն Կարայան, դուք նորից շրջանցում եք հարցը և չեք պատասխանում իմ հարցին: Խոսում եք ռիսկերից, բաց գնում ենք ամենառիսկային գոտի: Քաղաքական 3 ռիսկ կա այդ գոտում: Դուք կարող եք կաշկանդված լինել, բայց ես գնահատական եմ տալիս, պատգամավոր եմ: Ցանկացած պետության նկատմամբ կիրառվող ցանկացած սանկցիա, իր հետ ներդրումներ չի կարող բերել: Ռուստաստնի դեմ կիրառվող սանկացիաները կազդեն մեր ներդրումների վրա: Այդ մասով մենք ոչինչ չենք սպասում»,- ամփոփեց իր միտքը պատգամավորը: