03/12/2014 09:15
Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու
«Հայկական Ժամանակի» տեղեկացմամբ՝ ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:
«Սա, ըստ էության, լինելու է Եվրասիական տնտեսական միության մշտական գործող քաղաքական մարմինը, մոտավորապես նախկին Խորհրդային Միության պոլիտբյուրոյի նման»,-գրել է թերթը: