03/12/2014 09:42
Դրամի արժեզրկումն ու դոլարի բարձրացումը կշարունակվի մինչև Ամանոր
Երեկ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումն անմիջականորեն կապված է նախօրեին ռուսաստանյան բորսաներում ռուբլու արժեզրկման հետ: Ինչ Ռուսաստանում կատարվում է, անմիջապես արտացոլվում է մեզ մոտ` համոզված է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Նա «Ժամանակին» երեկ ասել է, որ ստեղծված վիճակը, այսինքն` դրամի արժեզրկումն ու դոլարի բարձրացումը կշարունակվեն մինչև Ամանոր, գուցե նաև Ամանորից հետո և մեկ դոլարը կհասնի 500 դրամի: Մխչյանի խոսքով` հատկապես արտահանող ընկերությունները պետք է գոնե ժամանակավորապես որևէ գործունեություն չծավալեն, որպեսզի ավելի շատ կորուստներ չկրեն»: