03/12/2014 15:41
Բագրատյան. ԵՏՄ անդամակցության դեպքում Հայաստանը պարտվելու է
ԵՏՄ անդամակցության դեպքում մենք մեր արտաքին քաղաքականությունն այսուհետ ինքնուրույն չենք վարելու: Այսօր ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Չի կարելի այս հարցը խորոհրդարանում քննարկել»,- հայտարարեց նա` նշելով, որ տնտեսագիտական տեսանկյունից դիտարկելով` միությունը դա փոխանակություն է, հետևաբար առանց ինչ-որ բանի միությունի չի ստեղծվում:
«Մենք արդեն Առևտրի Համաշարհային Կազմակերպության (ԱՀԿ) անդամ ենք: ԵՏՄ-ին անդամգրվելը դեզինտեգրացիա է, որը հակասում է Հայաստանի շահերին: Մենք էրոզիայի ենք ենթարկում այդ կազմակերպությունը: Ռուսական կայասրությունն ու Խորհրդային միությունը պատահական չեն ստեղծվել: Հայաստանին միշտ դեսերտ բերելու պատիվն է եղել, բայց այս անգամ չի ստացվի, առանց Ուկրաինայի չի կարող Միություն ստեծղվել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նա նկատեց, որ հայտնի չէ, թե այդ միությունում ով ինչ է առնելու կամ ով ինչ է վաճառելու: Ըստ Բագրատյանի` ԵՏՄ անդամակցության դեպքում Հայաստանը պարտվելու է: