04/12/2014 09:38
Վախի մոդելը. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիրը գրում է. ««Եթե մենք հանկարծ չստորագրեինք ԵՄ-ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ոկրաինայի օրը կգցեր»: Նրանք, ովքեր այսպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին, որը ճիշտ է, արտահայտված է պայմանական եղանակով, բայց ենթադրում է մեր դաշնակցի մեջ վայրագ քինախնդրության բարդույթներ:
Եթե Ռուսաստանի «ջատագովների» այդ ենթադրույթունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել: Ռուսաստանն ընկալում են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն և խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին»: