04/12/2014 09:15
Հայկ Բաբուխանյանը չի հերքել որ բարձր պաշտոն է ստանալու
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյաաը երեկ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է շրջանառվող լուրերը, որ բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը Հայաստանի կողմից: «Հիմա պետք է մի փոքր սպասեք և ամեն ինչ պարզ կլինի: Ոչ հերքում եմ, ոչ հաստատում եմ»,- «Հայկական Ժամանակի» փոխանցմամբ, ասել է Բաբուխանյանը:
Դուք պատրա՞ստ եք աշխատել այդ մարմնում՝ հարցին Բաբուխանյանը պատասխանել է. «Պատրաստ եմ աշխատել, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը էլ ավելի ամրապնդվի, հզորանա, հաղթանակի, դառնա ամենահարուստ և ապահաով միությունը մեր երկրի համար»: