04/12/2014 12:40
Փաստաբան. Ասկերովը լրացրել է Ինջիղուլյանին՝ Հասանովն ադրբեջանական հատուկ ծառայություններից է
Երբ Հակոբ Ինջիղուլյանը դատարանում հայտարարեց, որ սպանված դիվերսանտ Հասան Հասանովը իր՝ Բաքվում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ մի քանի անգամ մտել է սենյակ և դուրս եկել, Դիլհամ Ասկերովը դա լրացրեց՝ ասելով, որ այո, Հասանովը եղել է հատուկ ծառայության աշխատակից, բայց ինքն այդ մասին իմացել է միայն ԼՂՀ սահմանը հատելուց հետո, երբ իր և Հասանովի միջև տարաձայնություններ են առաջացել:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Շահբազ Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ դատաքննության վերաբերյալ կարծիք կարտահայտի միայն իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանակավարությունը: