04/12/2014 15:16
Նաիրիտցիներից 7 մարդու կընդունի Վիգեն Սարգսյանը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր իրենց բողոքի ակցիան տեղափոխել էին Բաղրամյան 26` նախագահական նստավայր: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ արդեն կազմվել է 7 հոգանոց խումբ, որին կընդունի Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, սակայն չի կարող ասել, թե այդ խմբից քանիսին ներս կթողնեն:
Նաիրիտցիները վրդովված են. նրանք վստահ են, որ աշխատավարձերը դիտավորյալ չեն վճարում: «Նաիրիտի փողերը կերել են, դրա համար էլ մեր փողերը չեն վճարում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը: Աշխատակիցները վրդովված են ու զայրացած, բայց չեն էլ պատրաստվում նահանջել: «Մեր համբերության բաժակը լցվել է: Մի հոգի չի կերել, այլ մի կոլխոզ: Մենք այլևս ոչ ոքի չենք լսելու, պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց գործարանի աշխատակիցը:
Նշենք, որ նաիրիտցիներին սատարելու են եկել քաղաքական ու հասարականա գործիչներ, այդ թվում և` «Ժառանգություն» կուսկացության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ չցանկացավ զրուցել:
Գործարանի աշխատակցիներից Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ արդեն պայմանավորվածություն կա և պատրաստ են ներս մտնել: Նա մանրամասնեց, որ առաջարկ է եղել, որ միայն նրան ընդունեն, բայց ինքն այդ առաջարկը չի ընդունել: «Թող ոչ մեկին չթվա, թե ինչ-որ բան ներս մտնողները տեղ չեն հասցնելու, կամ ինչ-որ բան պակաս են ասելու»,- հայտարարեց նա:
Լրագրողների հետ զրույցում գործարանի տնօրենը հայտարարեց, որ Կառավարությունն ու Էներգետիկայի նախարարությունը, եթե սատար են կանգնել այս գործարանին, պետք է նաև վճարեն աշխատավարձեր: Եվ դա, նրա խոսքով, պետք է լինի ոչ թե մասնակի, այլ ամբողջական վճարում:
«Այս խնդիրը լուծում է պահնաջում: Ի վերջո, գործարանի աշխատակիցները պետք է աշխատավարձ ստանա՞ն, թե՞ ոչ: Ամեն մեկն ինչ-որ բան կարող է ասել, բայց աշխատավարձերը ստանալու նախադրյալներ դեռ չկան»,- նկատեց Սաղաթելյանը` հավելելով, որ արդեն քսան տարի է, ինչ գործարանը հարկադիր պարապուրդի է մատնված: Այս պահին, վերջին 4 տարիների տվյալներով գործարանում կա մոտ 700 աշխատակից, բայց ընդհանուր առմամբ` ունենք 1500 աշխատակից, ովքեր հարկադրված պարապուրդի են մատնված: Այսպես շարունակելն այլևս անիմաստ է, քանի որ դա հանգեցնում է լրացուցիչ ծախսերի»,- հայտարարեց նա:
Ու թեև գործարանի տնօրենի կարծիքով հարցը պետք է ամբողջությամբ լուծվի, նա չի գտնում, որ գործարանը պետք է չաշխատի: «Գործարանում պետք է դրական աշխատանքի լուծման պայմաններ ստեղծել: Այսօր գործարանում աշխատում եմ ստիպված` անվտանգության նկատառումներից դրդված: Դրանք այն մասնագետներն են, որոնք անհրաժշտ են լինելու գործարանին: Ի վերջո, նաև պետք է ապահովվի գործարանի անվտանգությունը: Գործարանում քիմիական նյութեր կան, որոնք վտանգավոր են: Պետք է անվտանգությունն ապահովել: Կան մալխուներ, ինժեներական կոմունիկացիաներ, պոմպեր, որոնք հետագայում պետք կգան գործարանը վերագործարկելու համար: Մենք ուզում ենք պահպանել այն, ինչ ունենք, ոչ թե եղածն էլ կորցնենք, որպեսզի հետագայում ավելցանենք»,- ասաց նա:
Գալով աշխատավարձերի վճարներին` գործադիր տնօրենը հավելեց, որ աշխատողներն արդեն 4 տարի է տանը նստած են անգործ: Իսկ դա ոչ միայն գործարանին, այլև պետությանն օգուտ չի բերելու: Նրա համոզմամբ՝ նման բողոքի ակցիաները կնպաստեն գործարանի արագ վերագործարկմանը: «Բողոքի ճանապարհը առողջացման տանող ճանապարհ է: Վաղ թե ուշ այս հարցը պետք է լուծվի: Պետք է քայեր ձեռնարկվեն գոծարանը վերագործարկելու համար, իսկ քայլերից մեկը բողոքելն է»,- ասաց նա: