05/12/2014 09:15
Ռուսաստանի տնտեսական իրավիճակի պատճառով արտագնա աշխատանքի մեկնող հայերի թիվը կնվազի
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հնարավոր է համարել, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը նվազի:
Ծառայությունը, ըստ Եգանյանի, չունի հստակ կանխատեսումներ, թե որքանով կնվազի այդ թիվը, սակայն պատկերացում կազմելու համար նա բերել է 2008-2009 թվականների ճգնաժամի փորձը: Ըստ Եգանյանի՝ այդ տարիներին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների թիվը կիսով չափ կրճատվել էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: