05/12/2014 12:13
Զինվորի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ
ԼՂՀ ՊԲ զորամասում զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: