06/12/2014 13:14
Այս շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ: Այս մասին տեղականում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Շաբաթվա ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: