08/12/2014 11:33
Դոլարի գինը բարձրանում է
Հայաստայան բանկերում այսօրվա դրությամբ, 1 ԱՄՆ դոլարն արժե նվազագույնը 447 դրամ, իսկ առավելագույնը 450 դրամ:
Aysor.am-ը փոքրիկ հարցախույզ կատարեց, որի արդյունքում պարզ դարձավ, որ բանկերի հիմնական մասում դոլարի արժեքը կազմում է 447,86 դրամ: Իսկ 1 ռուսական ռուբլու նվազագույն արժեքը կազմում է 8.10 դրամ, առավելագույնը՝ 8.57:
Ըստ շրջանառվող լուրերի՝ մինչև Ամանոր դոլարի գինը կբարձրանա մինչև 500 դրամ:
Նկատենք, որ այս ընթացքում բանկերը զերծ են մնում որևէ գործարք կնքելուց: