09/12/2014 10:00
Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, հնարավոր է, միավորվեն
«Հայկական Ժամանակի»՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները:
Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
«Թե բնապահպանության նախարար Արայիկ Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչև նախարար նշանակվելը, Արարատի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ուն այնտեղ», -գրել է թերթը: