10/12/2014 12:55
Գազը թանկանո՞ւմ է. Հարց վարչապետին
Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը:
Aysor.am-ի հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց չուղորդվել շրջանառվող խոսակցություններով.
«Խոսակցություններով եկեք չուղորդվենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գնաճի խնդրին, ապա վարչապետն ասաց, որ վաղը կառավարության նիստում այդ մասով կզեկուցվի: