10/12/2014 13:34
Ռուսաստանը վավերացրեց Հայաստանի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը
Քիչ առաջ Ռուսաստանի պետդուման վավերացրեց Հայաստանի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հավելելով, որ անդամակցության մասին փաստաթուղթը հիմնական պայմանավորվածությունների վերաբերյալ է, որը պետք վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:
Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, սկսած՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց, որը տեղի կունենա բոլոր անդամ երկրների վավերացման գործընթացից հետո:
Հիշեցնենք, որ ԵՏՄ պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին՝ Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: