10/12/2014 09:45
ԼՂՀ վարչապետը ակտիվորեն սկսել է շրջանառել, որ հաջորդ նախագահը ինքն է լինելու
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ակտիվորեն սկսել է շրջանառել այն միտքը, որ ԼՂՀ հաջորդ նախագահը հենց ինքն է լինելու: Ավելին` Հարությունյանը քաղաքական շրջանակներում բարձրաձայնել է ոչ միայն իր ցանկության մասին, այլև հարկ է համարել հայտարարել, որ ինքը կարող է հաղթել բոլորին, այդ թվում՝ նույնիսկ Արկադի Ղուկասյանին:
«Հարությունյանը Ղուկասյանի անունը պատահական չի շեշտել: Բանն այն է, որ Ղուկասյանի «վերադարձը» խիստ հավանական է համարվում, չնայած այն հանգամանքին, որ վերջինս երկու անգամ արդեն եղել է նախագահ»,- հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: