10/12/2014 15:52
Փաստաբան. Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի համաներման հիմնավորմամբ
Գործարար Լևոն Հայրապետյանի մոտ միզապարկի քաղցկեղ է հայտնաբերվել, նա գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Դատական նիստի ժամանակ նրա փաստաբանը հայտնել է, որ այդ պատճառով էլ Լ. Հայրապետյանը ներկա չի եղել դատական նիստին, որտեղ քննարկվելու է իր խափանման միջոցը երկարաձգելու հարցը:
Փաստաբանը ասել է, որ Լ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի վաղեմության ժամկետը լրանալու և համաներման հիմնավորմամբ, քանի որ Լ. Հայրապետյանին վերագրվում է հանցագործություն, որը կատարվել է 2003թ. «Բաշնեֆթի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի կողմից, և այն հետաքննվել է մինչև 2010թ, երբ հետաքննությունը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով և եթե անգամ Լ. Հայրապետյանը մեղավոր լինի, նա ենթակա է համաներման:
Անդրադառնալով Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիևից 700 հազար դոլարի հափշտակությանը՝ փաստաբանը նշել է, որ այդ գումարը փոխանցվել է ոչ թե Լ. Հայրապետյանին, այլ փաստաբան Անտոնովին, ով մինչև օրս այս գործով չի հարցաքննվել, բացի այդ, Մոսկվայի Արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը վերադարձվել են պետությանը:
Պաշտպանությունը նաև խնդրել է մերժել պաշտպանյալի խափանման միջոցի երկարաձգման միջնորդությունը: