10/12/2014 09:39
Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի այսօրվա երթին. Մամուլ
«Հրապարակը» գրել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված եռյակի երթին: Մինչդեռ իր` «շարժումն ընթացքի մեջ լինելու» մասին վերջին հաստատումներից հետո սա առաջին զանգվածային միջոցառումն է լինելու, որտեղ կարող էր ցրել «զադնի դնելու» վերաբերյալ բոլոր խոսակցությունները:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ նշել է, որ ՀԱԿ առաջնոր Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չի մասնակցելու երթին: