11/12/2014 12:36
Հյուրանոցից ոստիկանություն են տեղափոխվել 4 չինուհի
Նախօրեին Երևանյան հյուրանոցներից մեկից ոստիկանություն են տեղափոխվել 4 չինուհի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նա ասաց նաև, որ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նյութեր են պատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ չինուհիները հյուրանոցում մերսողներ են աշխատել, սակայն նրանք միայն այդ աշխատանքով չեն զբաղվել: Կասկած կա, որ չինուհիները ենթարկվել են աշխատանքային շահագործման: