11/12/2014 11:40
Արտակ Շաբոյան. Թանկացումները համարժեք են փոխարժեքի փոփոխություններին
ՏՄՊՊՀ-ն շուկայում գների բարձրացման հետ կապված ուսումնասիրություններ է անցկացնում շուկայում:
Այսօր կառավարության նիստի ժամանակ Տնտեսկան մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ներկայացնելով կառույցի աշխատանքը, նշեց, որ ընդհանուր առմամբ, շուկայում թանկացումները համարժեք են փոխարժեքի փոփոխություններին. «Փոխարժեքը բարձրացել է տասներեք տոկոս, իսկ թանկացումը գտնվում է չորս տոկոսից մինչև տասներկու տոկոսի միջակայքում»:
Արտակ Շաբոյանը հատկապես մատնանշեց կաթնամթերքի շուկան՝ նշելով, որ այս ոլորտում թանկացումները հասարակական հնչեղություն է ստացել, սակայն կաթնամթերքի ոչ բոլոր տեսակներն են թանկացել. կաթի և պանրի գները չեն փոխվել, բացի այդ ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են գները բարձրացրել, միայն՝ «Աշտարակը» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները:
Ըստ բանախոսի, առանձին ապրանքերի գծով թանկացումները կապված են ապրանքի որակից, ծագման երկրից:
Ինչ վերաբերում է հնդկաձավարի կտրուկ թանկացմանը, ապա Ա. Շաբոյանը նշեց, որ թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, ՌԴ-ում այս տարի հնդկաձավարի բերքը պակաս էր, որն էլ իր հերթին ազդել է նաև ռուսական շուկայի վրա, նաև հայաստանյան:
Այս պահին ՏՄՊՊՀ-ն հետևում է խոշոր ընկերությւոների վարքագծին, և չարաշահումների դեպքում ընկերությունները կպատժվեն. այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են: