11/12/2014 09:49
Ռուբլին էլի արժեզրկվում է.
«Հայկական Ժամանակը» գրել է. «Երեկ երեկոյան Ռուսաստանի արտարժութային շուկայում կրկին արձանագրվեց ռուբլու էական արժեզրկում: Մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել էր 55 ռուբլու հոգեբանական շեմին: Ռուբլու երեկվա արժեզրկումը պայմանավորված է նավթի միջազգային գների նոր անկմամբ:
Երեկ երեկոյան մեկ բարելի գինը հասել է 63 դոլարի այն դեպքում, երբ նախօրեին 65 դոլար էր: Ռուբլու շարունակական արժեզրկումը խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա»: